«Զանգեզուրի միջանցքը» և Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը չեն մրցակցելու միմյանց հետ՝ հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։ «Ես կարծում եմ, որ երկու ճանապարհներն էլ ոչ միայն գոյության իրավունք ունեն, այլև անհրաժեշտ են՝ Ադրբեջանը նրա տարածաշրջանների հետ կապելու և երկրների միջև առևտրի համար տրանսպորտային միջանցքներ ստեղծելու համար»,- ասել է նա, ընդգծելով, որ Ռուսաստանը հսկայական երկիր է՝ բարձր զարգացած տրանսպորտային ցանցով, և «ցանկացած ճանապարհ միշտ լավն է»։               
 

Ո՞ր մարդիկ են լավ ապրում

Ո՞ր մարդիկ են լավ ապրում
05.06.2025 | 11:38

Եկել, բառաչում է, թե մարդիկ «լավ են ապրում»:

ՈՒզում եմ հասկանալ՝ ո՞ր մարդիկ են լավ ապրում. տուգանքի մատերիալնե՞րը,

հարկերի ու վարկերի տակ ճռռացող, 80.000 դրամ ստացող աղքատնե՞րը,

ամսվա 25 օրը կիսաքաղցած գոյատևող թոշակառունե՞րը,

հաշմանդամության թոշակ չստացող զինհաշմանդամնե՞րը (և ոչ միայն),

երեխաներին կերակրել չկարողացող բազմազավակ ծնողնե՞րը,

հայրենազրկված, տնազուրկ արցախցինե՞րը,

սովորելու հնարավորությունից զրկված երիտասարդնե՞րը,

փակված թատրոնների դերասաննե՞րը…

Թե՞ «մարդիկ» ասելով, գերագույն գլխավոր թալանչի կոռուպցիոները նկատի ունի քպ-ի թափթփուկներին, ովքեր մինչև 2018-ը սիգարետի «բիչոկ» էին հավաքում ու հարևանների թափած կրճոններով ընտանիք կերակրում, իսկ հիմա մի քանի առանձնատուն, 4-5 մեքենա ու տասնյակ հազարավոր դոլարներ են հայտարարագրում։

Անի ՄԵԼՔՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 2267

Մեկնաբանություններ